Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Գավառում սպանություն իրականացրած երիտասարդը

Ապրիլ 17,2012 18:42

Այսօր ապրիլի 17-ին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գավառի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 108 հոդվածի (անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը) հատկանիշներով։ Ինչպես Գավառից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ քննչական խումբը Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու թիվ 5 հասցեում գտնվող խանութ–սրահի դիմաց քննչական–փորձարարական գործողություններ էին կատարում։ Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված վայր էին բերել Գավառի Ազատության 5 տանը փաստացի բնակվող 29-ամյա Արման Հովսեփյանին։Երեկ, ապրիլի 16-ին, ժամը 23։10-ի սահմաններում Գավառի կենտրոնական հիվանդանոցից Ոստիկանության Գավառի բաժին հայտնել էին, որ որովայնի առաջնային պատի ծակած–կտրած–թափանցող մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գավառ քաղաքի Սայադյան փողոցի բնակիչ 27-ամյա Շահեն Չանդոյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած–կտրած–թափանցող վերքեր, ձախ ազդրի և սրունքի ծակած–կտրած վերքեր, զարկերակային արյունահոսություն, սուր ներքին արյունահոսություն, ծանր հեմորատիկ շոկ ավարտված սրտի և շնչառության կանգով՝ մահ ախտորոշմամբ և Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ 29-ամյա Վիգեն Սահակյանի դիակը։

Արդեն կեսգիշերին Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցների կողմից մի քանի խմբերով օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզում են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել 22։30 սահմաններում Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու 5 հասցեում գտնվող խանութ–սրահի դիմաց։ Պարզվում է նաև, որ Շ. Չանդոյանն ու Վ. Սահակյանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել Ա. Հովսեփյանին, ով նշված խանութում աշխատում է որպես վաճառող։ Սակայն վիճաբանության ժամանակ Ա. Հովսեփյանը խանությում եղած դանակով հարվածներ է հասցրել Շ. Չանդոյանին և Վ. Սահակյանին։ Արդեն լուսաբացին Գավառի ոստիկանները հայտնաբերում են Ա. Հովսեփյանին և բերման են ենթարկում Ոստիկանության Գավառի բաժին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության առարկա դանակը։

Քննիչի որոշմամբ Ա. Հովսեփյանը ձերբակալվել է, և նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Դատաբժիշկի ուղեգիր է տրվել նաև Ա. Հովսեփյանին, ում մարմնի և երեսի վրա հստակ երևում են ծեծի հետքերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30