Ապրիլի 16-ին Կապանի կենտրոնական հրապարակում ընտրողների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Սերժ Սարգսյանին է մոտեցել Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Նրանց միջեւ տեղի է ունեցել երկխոսություն:
Ռաֆիկ Աթայան. Պարոն նախագահ, գյուղս քանդում են:
Սերժ Սարգսյան. Ոչ մեկը չի կարող գյուղդ քանդել, մեջքիդ կանգնած եմ: …Եթերից չես իջնում, ինչո՞ւ չես գալիս մոտս:
Ռաֆիկ Աթայան. Մի քանի անգամ եկել եմ, բայց չեմ կարողացել հանդիպել:
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյան. Նորից արի, կընդունեմ: Դու էլ արի կողքիս կանգնի:
Ռաֆիկ Աթայան. Ամբողջ գյուղը Ձեզ հետ է: Կգամ Ձեզ հետ հանդիպման, շատ բան ունեմ ասելու:
Աղավնի ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ