Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտում են հ/կ-ների գործունեության նկատմամբ ցանկացած ոտնձգություն

Ապրիլ 17,2012 17:57

Երեկ` 2012 թ. ապրիլի 16-ին տեղի է ունեցել հարձակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա: Հարձակման պատճառ է հանդիսացել իր գրասենյակի տարածքի տրամադրումը` ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու նպատակով:

Շուրջ 200 անձ պաստառներով շրջափակել են կազմակերպության գրասենյակը` պահանջելով չտրամադրել տարածքը ադրբեջանական ֆիլմեր ցուցադրելու նպատակով: Նրանց մի մասը ներխուժել է գրասենյակ, սպառնալիքներ ու հայհոյանքներ տեղացել աշխատակիցների հասցեին և վնասել կազմակերպության գույքը: Դրսում հավաքված անձինք ձվեր և քարեր են նետել գրասենյակի ուղղությամբ, ինչի պատճառով կոտրվել են գրասենյակի պատուհանների ապակիները և մարմնական վնասվածք է ստացել կազմակերպության մեկ աշխատակից:

Թեև կազմակերպության աշխատակիցների կողմից հեռախոսով անմիջապես ոստիկանությանը հաղորդում է ներկայացվել միջադեպի վերաբերյալ և հարձակման ժամանակահատվածում որոշ ոստիկաններ ներկա են եղել տարածքում, նրանք որևէ գործողություն չեն ձեռնարկել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անձեռնմխելիությունը, աշխատակիցների անվտանգությունն ապահովելու և գույքը պաշտպանելու ուղղությամբ:

Մի քանի օր առաջ նույնանման միջադեպ էր տեղի ունեցել Գյումրում, երբ մի խումբ քաղաքացիներ բռնությամբ ու սպառնալիքներով խոչընդոտել էին «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ կողմից նույն միջոցառումը կազմակերպելու համար տարածք տրամադրելուն: Ակնհայտ է, որ այս երկու ոչ խաղաղ ցույցերը եղել են կազմակերպված և ուղղորդված, ինչի հաստատումն է փառատոնը չանցկացնելու մասին տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների հորդորները Գյումրում և բողոքի ակցիան կազմակերպված անցկացնելու համար ոստիկանությանն ուղղված շնորհակալական ուղերձները Վանաձորում: Նման երևույթները թույլ են տալիս եզրահանգել, որ այդ ցույցերն առնվազն հովանավորվել են իշխանությունների կողմից:

Մենք` ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում են հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ ցանկացած ոտնձգություն: Պահանջում ենք, որպեսզի պետությունը կատարի իր պարտականությունները և Հայաստանի Հանրապետությունում ապահովի անձանց միավորումների ազատության, կարծիքի ու արտահայտման ազատության իրավունքները: Պետությունը պարտավոր է պաշտպանել անձանց ու կազմակերպությունների բնականոն գործունեությունը և անվտանգությունը ցանկացած դեպքում` անկախ հակաիրավական գործողությունների շարժառիթից:

Ներքոստորագրյալ կազմակերպություններս, հանդիսանալով խոսքի և արտահայտվելու ազատության ջատագովներ և մեծապես կարևորելով իրավապաշտպան կազմակերպությունների և անձանց պաշտպանվածությունը, պահանջում ենք`

 

  1. բացահայտել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դեմ նախապես պլանավորած բռնության գործադրմամբ ակցիայի կազմակերպիչներին և հասարակական կարգը խախտող անձանց և նրանց արարքին տալով համապատասխան իրավական որակում` ենթարկել պատասխանատվության.
  2. բացահայտել անգործություն ցուցաբերած իրավապահ համակարգի աշխատակիցներին և նրանց արարքին տալով համապատասխան իրավական որակում` ենթարկել պատասխանատվության.
  3. ապահովել ակտիվ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և անհատ իրավապաշտպանների անվտանգությունը` իրենց իրավապաշտպան գործունեությունից բխող վտանգներից, ինչպես նաև չօգտագործել մտացածին պատրվակներ նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով:

 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ

«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ

«Փաստաբաններ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» ՀԿ

«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

«Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ

«Հույս» ՀԿ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ

«Քաղաքացիական ֆորում» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30