Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Շահգելդյան. Մեր գործը ոչ միայն երգելն է, այլեւ փող աշխատելը

Ապրիլ 17,2012 17:52

Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում երգիչներ Սոնա Շահգելդյանը եւ Էրիկը խոսեցին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության վերաբերյալ տպավորություններից եւ առաջիկա անելիքներից: Սոնա Շահգելդյանն ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած «Արմենիա» մրցանակաբաշխության ժամանակ հաղթող էր ճանաչվել «Լավագույն երգչուհի» անվանակարգում: «Որախ եմ, որ այս տարի իմ աշխատանքը գնահատվեց: Հայրենի հողում ստացած մրցանակն ավելի է պարտավորեցնում»,-ասաց երգչուհին եւ հավելեց, որ ի տարբերություն որոշ աստղերի, ինքը նախապես չի իմացել հաղթանակի մասին: «Ինձ համար լավ երգիչը լավն է հավերժ, ոչ թե միայն տարվա համար: Բայց երբեմն մրցանակ են տալիս նրանց, ովքեր չեն էլ աշխատել»,-փաստեց նա:

Ս. Շահգելդյանը նշեց, որ առաջիկայում պատրաստվում է մենահամերգներով հանդես գալ մերձբալթյան երկրներում եւ համատեղ կատարումներ ձայնագրել արտերկրի երգիչ-երգչուհիների հետ. «Անկեղծ ասած, ինքնաթիռներից վախենում եմ, դրա համար քիչ եմ շրջագայում»:

Էրիկի համար անսպասելի էր «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում հաղթող դառնալը. «Խառնվել էի իրար, բայց փորձեցի հավաքել ինձ եւ բեմ դուրս գալ: Դա ինձ համար լավագույն գնահատականն էր»:

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավների ընթացքում երգիչների ելույթներին՝ Էրիկը նշեց, որ երգում է Հանրապետական կուսակցության ելույթների ժամանակ. «Բայց դա ուղղակի համերգ է, բոլորի քարոզարշավներին էլ կարող եմ մասնակցել: Մենք մեր գործն ենք անում»: Ս. Շահգելդյանն էլ հայտնեց, որ իրենց գործը միայն երգելն է եւ, ինչու չէ, փող աշխատելը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30