Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր կոմունիստի խորհուրդը՝ բռնությունները մի՛ վերագրեք ՀՀԿ-ին

Ապրիլ 17,2012 17:43

«Անկախ նրանից, թե ովքեր են այդ բռնությունների հեղինակները, որ կուսակցությունից են, Կոմունիստական կուսակցությունը դատապարտում է այդպիսի երեւույթները»,- վերջին շրջանում պատգամավորի թեկնածուների նկատմամբ բռնություններին անդրադառնալով՝ ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Նա այն կարծիքին է, որ ճիշտ չէ բռնությունները վերագրել իշխանական կուսակցություններին, որովհետեւ. «Ես համոզված եմ, որ Հանրապետական կուսակցությունն էլ կդատապարտի այդ երեւույթները: Երբեմն անհատների գործունեությունը չարժի վերագրել ամբողջ կուսակցությանը, եթե կուսակցության քաղաքականությունը այդպիսին լինի, այս դեպքում բոլորովին այլ է, բայց կարող են երկու հոգի հանդիպել ու հարցեր լուծել եւ նրանցից մեկը Հանրապետական, մյուսը՝ ուրիշ մարդ լինի… Բոլոր երկրներում էլ իշխանության ու ընդդիմության միջեւ լարվածություն եղել է ու կլինի, բայց այսօր պետք չէ կենտրոնանալ առանձին դեպքերի վրա ու ասել իշխանական կուսակցություն, դա վերագրել ամբողջ կուսակցությանը, իմ կարծիքով սխալ է»:

Նրա գնահատմամբ, նախընտրական շրջանում իրավիճակը կայուն է.

«Ես բախումներ չեմ տեսնում իշխանական ու ընդդիմադիր կուսակցությունների միջեւ, թե ստորջրյա ինչ բախումներ կան կամ ինչպես են իրար հետ պայմանավորվում ինձ հայտնի չէ»:

Գլխավոր կոմունիստը համոզված է, որ քաղաքական դաշտում լարվածությունը խորանալու է ավելի ուշ. «Այն քարոզարշավը, որ սկսվել է տեսնում եմ, թե ովքեր ինչ մեթոդներ, ինչպիսի շռայլություններ, դոլարային հրավառաություններ են կատարում: Նայեք կուսակցությունների տեսահոլովակները ու բոլոր մեթոդները կտեսնեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30