Թաղման հետ կապված թերեւս ամենավերջին բանը, որ կանցնի ձեր մտքով, արարողության ժամանկ ստրիպ պարելն է, ու հավանաբար աշխարհը չէր իմանա այդ արտասովոր ավանդույթի մասին, եթե չլիներ հնեաբան Մարկ Մասկովիչի հեղինակած 40- րոպեանոց դոկումենտալ ֆիլմը նվիրված Թայվանի մշակույթային կյանքի առանձնահատկություններին՝ Dancing for the Dead: Funeral Strippers in Taiwan» վերնագրով:Պարզվեց, որ մինչեւ 1980-ական թվականները, այն տարածված է եղել կզու ամբողջ տարածքով մեկ, անգամ մայրաքաղաք Թայբեյում մեծ մասսայականություն էր վայելում թաղման արարողության այդ ձեւը: Բայց դրանից հետո, երբ իշխանություններն օրենքով արգելեցին թաղման ժամանակ ստրիպ պարելը, ինչը բավական անհեթեթ է հնչում, այդ ավանդույթը պահպանվեց միայն երկրի մի քանի վայրերում: Ստրիպ պարող աղջիկներին թաղման վայր էին բերում հատուկ բեռնատար մեքենաներով, հայտնի Flower Cars անունով: Ըստ տեղի բնակիչների պատմածի՝ ավանդույթը ծնունդ է առել մոտ քառորդ դար առաջ, երբ տարօրինակ պահվածքով մաֆիոզները, ընդհարվելով ու չներելով միմյանց, սպանվածի թաղման վայր էին ուղարկում ստրիպ-պարուհիներին: Իմացա`wiweb.ru-ից:
Ամբողջ աշխարհում միառժամանակ իրենց ծննդյան օրն են նշում մոտավորապես 18 միլիոն մարդ: Գրում է`ehow.com-ը:
Վիճակագրության համաձայն՝ մարդկության 75% ալկոհոլի խորը ազդեցության ժամանակ, զանգում կամ հաղորդագրություն են ուղարկում իրենց նախկին զուգընկերոջը: Հղումը`bibo.kz.
Ինչպես գրում է rpnkk.ru-ուն, հայտնի ռոք կատարող Ջիմի Հենդրիքսը խուսափել է բանակում ծառայելու` հայտարարելով, որ ինքը հոմոսեքսուալ է:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշն ու Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները ունեն շատ մոտ բարեկամական կապ. նրանք համարվում են իրար հորեղբորորդիներ: Տեղեկացա cbsnews.com-ից:
1990թ.-Իզաբելլ թանգարանի կողոպուտը:
Ինչպես գրում է`offtop.ru-ուն, Բոսթոնը համարվում է ԱՄՆ-ի ամենա կրիմինալ քաղաքը: 1900թ.-ին Իզաբելլ թանգարանից գողացվեց 13 նկար, որոնց մեջ կային նաեւ Ռեմբրանտի, Էդուարդ Մանեի, Էդգար Դեգայի աշխատանքները: Ոստիկանական համազգեստ հագած գողերը, շենք մտնելով, անվտանգության աշխատակիցներին հայտնեցին, որ իբրեւ թե աշխատել է անվտանգության ազդանշանային համակարգը: Թանգարանի պահակախումբը հավատալով, նրանց առջեև բացեց բոլոր դռները, ինչի հետեւանքով անհետացան 13 նկար, որոնք դեռ չեն հայտնաբերվել:
1998թ.-ին աշխարհի ամենահսկվող թանգարանոից`Լուվրից, գողացվեց ֆրանսիացի հայտնի նկարիչ Կամիլիա Կարոի «Ճանապարհ դեպի հարավ»նկարը: Աղբյուրը dekatop.com.
2004թ.ին Հարավային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքի բանկում կատարվեց 50 միլիոն ֆունտ ստեՐլինգի կողոպուտ: bugaga.ru-ի հաղորդմամբ`գողության նախօրեին նույնպես ոստիկանության համազգեստ հագած մի խումբ մարդիկ, գնալով բանկի 2 աշխատակիցների տուն, գերի էին վերցրել նրանց ընտանիքներին`պահանջելով, որ նրանք ուղեկցեն բանդայի մյուս խմբին բանկ նրա փակվելուց հետո:
2005թ.-ին կատարվեց Բրազիլիայի «ամենահարմարավետ» կողոպուտը: Հանցագործները բնակարան էին վարձել Բրազիլիայի Ֆորտալեզ քաղաքի կենտրոնական բանկի հարեւանությամբ եւ մի քանի ամիս թունել փորելով դեպի բանկ տանող ճանապարհը,ն րանք ի վերջո հասել էին բանկ ու քանդելով բանկում գտնվող գումարի պահեստանոցի հատակը՝ կողոպտել էին 76.8 միլիոն դոլար: Իրենց հարմարավետության համար նրանք թունել էին քաշել էլեկտրականություն եւ օդափոխման համակարգ: Նշում է pravda.ru-ն:
2010թ.-ին Կիարսկի թանգարանից կողոպտվեց Վինսենտ Վան Գոգի «Կակաչներ» կտավը: Ինչպես հետագայում պարզվեց, թանգարանի անվտանգության աշխատակիցները ավելի շատ զբաղված էին եղել այցելուների հյուրընկալությամբ, քան նկարնեի հսկմամբ: Հայտնում է grani.ru-ուն:
Նույն թվականին Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարանից գողացվեց մոտ կես միլիարդ եվրո ընդհանուր արժեքով: Կողոպտիչները անջատելով անվտանգության համակարգը, ջարդել էին դռներն ու վանդակները: Հղումը`flyex.ru-ի:
20-րդ դարի թերեւս ամենանշանակալից կողուպուտը կատարվեց 1963թ.-ի օգոստոսի 8-ին Մեծ Բրիտանիայում: Փոստային գնացքից կողոպտվեց 2,6 միլիոն ֆունտ ստերլինգ, որը այսօր կկազմեր 60 միլիոն դոլարից ավելի: Գողությանը մասնակցեցին 15 հոգի ու տեւեց ընդամենը 20 րոպե: Նրանք գնացքի երկու վագոնները, որում եւ ամբողջ գումարն էր գտնվում, իրենց գնացքով բաժանեցին վագոնները գնացքից ու տանելով ապահով տարածության վրա, թալանեցին այն: Սակայն հանցախումբը որոշ ժամանակ անց հայտնաբերվեց եւ ձերբակալվեց, բացառությամբ բանդայի պարագլխի, ում ձերբակալեցին հանցանքից 36 տարի անց միայն`Անգլիա վերադառնալիս: Իմացա`nevsedoma.com-ից:
Ըստ socioforum.su կայքում տեղ գտած ինֆորմացիայի` մի անգամ Թենեսի նահանգի Կոլումբիա քաղաքի մի բնակիչ այնքան է տարված եղել բանկի կողոպտմամբ, որ մի օր մտնելով շնեք՝զենքի սպառնալիքով բոլորին ստիպել է պառկել հատակին, չի նկատել, որ այտդեղ գտնվող բանկը այլեւս հիվանդանոց է:
Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: