«Որ հայտարարում է իր կալիբրի չեն, ի՞նչ նկատի ունի, ուղեղի՞ ծավալը, թե՞ իր չափսերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հարց տվեց ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ բանավեճերից հրաժարվելուն:
Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն Aravot.am-ին այս առնչությամբ ասաց .«Այն բանի ծավալը նկատի ունեմ, որը Հրանտ Բագրատյանը չունի: Բնականաբար, դա ուղեղի մասին է: Ես երբեւիցե դեբատ չեմ հրավիրել: Ես լրագրողներին ու Փաշինյանին խորհուրդ կտամ, թող վերցնեն, «զապիսները» կան, վերցնեն ծերից ծեր ուշադիր նայեն: Ես ասել եմ, նույնիսկ նշել եմ, որ կդադարեմ իմ ընկերոջը (Սամվել Ալեքսանյանին) հարգելուց, եթե Փաշինյանի հետ գնամ բանավեճի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ