Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 2 ԸԸՀ-ն որոշեց, որ Սամվել Ֆարմանյանը ոչ մի խախտում չի արել

Ապրիլ 17,2012 16:48

Քիչ առաջ ավարտվեց թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ կապված մեծամասնականով առաջադրված ՀԱԿ թեկնածու Վլադիմիր Կարապետյանի բողոքի հետ՝ ընդդեմ ՀՀԿ թեկնածու Սամվել Ֆարմանյանի: Ըստ Վ. Կարապետյանի, ՀՀԿ թեկնածուն խախտել է օրենքը, բազմաբնակարան շենքի վրա տեղադրել է քարոզչապաստառ՝ առանց ունենալու բնակիչների 2 /3-ի համաձայնությունը:

Սակայն հանձնաժողովը գտավ, որ Սամվել Ֆարմանյանը ոչ մի խախտում չի արել, ստացել է համատիրության թույլտվությունը եւ դրա հիման վրա էլ տեղադրել: Իսկ թե համատիրություններն ունե՞ն նման թույլտվություններ տալու իրավունք՝ հանձնաժողովը չքննարկեց:

Մանրամասները՝ շուտով:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30