Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միավորված հայերի» քաղաքական դաշտն այն չէ, ինչ ուրիշներինը (ձայնագրություն)

Ապրիլ 17,2012 16:22

Պատգամավորի թեկնածուների ու ՀԱԿ անդամների նկատմամբ կիրառվող բռնությունները «Միավորված հայեր» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը բացատրում է Հայաստանում օրենքի բացակայությամբ. «Կոչ ենք անում բոլորին շարժվել օրենքով: Մենք պետք է լինենք օրենքի ստրուկը, այլ ոչ թե ինչ-որ առանձին անձնավորություններ փորձեն օրենքը դարձնել իրենց ստրուկը»:

Նրա խոսքերով, իրենց կուսակցության անդամներն ու պատգամավորի թեկնածուները բռնությունների ու խոչընդոտների չեն հանդիպել, որովհետեւ իրենց կուսակցության քաղաքական դաշտը այն չէ, ինչ ուրիշներինը. «Մեր քաղաքական դաշտը, ընտրազանգվածը այն անձնավորություններն են , որոնք մեր ժողովրդի համար ցանկանում են փոքրիշատե բարելավել ու ինչ-որ հարցեր լուծել: Իշխանամետները իշխանություն պահելու համար իրենց զանգվածն ունեն, ընդդիմությունն էլ հարցեր լուծելու համար ՝ իր զանգվածը: Մենք նրանց չենք խանգարում, իրենք էլ մեզ չեն կարող խանգարել»:

Որ ընտրական շրջանում լարվածություն չառաջանա ու բռնություններ չկիրառվեն՝ կուսակցության փոխնախագահն առաջարկեց միայն օրենքին հետեւել.« Կարիք չկա, որ մի թեւը միասնական շտաբ հայտարարի, մյուս թեւն էլ իրեն հերթին հայտարարի: Միասնական շտաբը մեզ համար եղել է ու մնում է մեկը՝ ընտրական օրենսգիրքը: Միասնական շտաբը կարող է թեթեւակի օգնել, որ ընտրությունները ինչ-որ մի տեղ բարելավվեն, բայց այն սպեղանին չէ, որ վերքը բուժի: Մեր ժողովուրդը պետք է արթնանա, որ ոչ թե 5000 դրամով ձայնը վաճառի, հետո սկսի բողոքել, թե դա ինչու է տեղի ունենում, որ մի կտոր ջեմի ու բլղուրի համար չգնա ձայնը տա: Այլ մեր ժողովուրդը, հասկանալով այս ամենը, ունենա քաղաքական համարձակություն ու գնա ոչ ասի իրեն ստրկացնողներին»:

VOICE007


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30