Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսի ԱԳ նախարարը վերելակի ու ավտոբուսի հարցերով էլ կզբաղվի

Ապրիլ 17,2012 16:15

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովը կառավարությունում հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ մայրաքաղաքի ավտոբուսային պարկը եւ վերելակային տնտեսությունը  բելառուսական ավտոբուսներով ու վերելակներով համալրելու հարցը:

Բելառուսները պատրաստվում են նվե՞ր տալ ավտոբուսներն ու վերելակները, Aravot.am-ի հարցին կառավարությունից հայտնեցին, որ առայժմ հարցը քննարկման փուլում է եւ «ավելին ոչինչ չեն կարող ասել»:

Այսօր մայրաքաղաքում առաջնային փոփոխման ենթակա մոտ 1800 վերելակ կա, ինչի համար, մասնագետների հավաստմամբ, կպահանջվի մի քանի միլիարդ դրամ:

Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության մասնագետ Հայկազ Ավետիսյանի խոսքերով, ամենամեծ վտանգն այսօր ներկայացնում են 71 ցանցավոր վերելակները. «Դրանք այն վերելակներն են, որոնց դուռը դեպի դուրս է բացվում: Միայն դրանց փոխելը մի քանի միլիարդ դրամի հարց է: Ճիշտ է, 2007 թվականին կառավարությունը քաղաքապետարանին 3 միլիարդ դրամ հատկացրեց եւ այդ գումարով վերանորոգվեց 2464 վերելակ, բայց դեռեւս հազարավոր վերելակների շահագործումը խիստ վտանգավոր է»:
Ինչ վերաբերում է չաշխատող վերելակներին, ապա քաղաքապետարանի մասնագետը հայտնեց, որ դրանք հիմնականում բեռնատար վերելակներն են, որոնք խորհրդային տարիներին աշխատել են մարդատարին զուգահեռ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30