ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանների վրա ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության առիթով հարձակումը գնահատում ենք որպես հանցագործություն Մարդու իրավունքների եւ Հայաստանի պետականության դեմ: Հայաստանում չպետք է լինի արգելված գրականություն, չպետք է լինի արգելված տեղեկատվություն, այլապես դա կլինի ոչ թե Հայաստան, այլ ամբողջատիրական ԽՍՀՄ, Հյուսիսային Կորեա, բռնապետական Ադրբեջան:
Արեւմտյան քաղաքակրթական արժեքների առաջին մոդուլը տեղեկատվություն ստանալու ազատությունն է, որը մեզանում ճզմված է գավառական քարոզչամեքենայի ատամնանիվների արանքում: Ադրբեջանական, թեկուզեւ հակահայ ֆիլմի տեղեկատվությունը Հայաստանի քաղաքացու մեջ հայրենասիրություն եւ քաղաքացիականություն բորբոքելու ավելի ներուժ ունի, քան ծախու եթերի ընդարմացնող, ապադաստիարակիչ սերիալները, կրկնակզակ կեղծ լրագրողների սուտ տեղեկատվությունը, երգիչ-երգչուհիների սողացող նքողնակների՝ որպես երաժշտություն մատուցվող աղբը, իրենց քաղաքական երեւակայող պոլիտիկան գործիչների հայհոյաբանությունը, որոնք իրական սպանիչներն են ամենայն մարդկայինի եւ հայրենասիրականի:
Հայ պահպանողականները դատապարտում են տեղեկատվություն ստանալու չեկիստական արգելանքն ու իրավապաշտպանների վրա ստոր հարձակումը: Մեր զորակցությունն ենք հայտնում Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին՝ իրավապահներից պահանջելով բացահայտել եւ պատժել մեղավորներին: Հակառակ պարագայում մեզ իրավունք ենք վերապահում համոզված լինելու, որ հենց իրենք են սադրանքի իրական հեղինակաները:
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ