Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «ՀՀԿ-ի ծրագրին մի հավատացեք, սուտ է»

Ապրիլ 17,2012 15:51

«Ախր ո՞նց բացատրեմ. ոնց, որ մեկին մոտենաք սեր բացատրեք, ասի՝ ինչո՞ւ ես քեզ պիտի սիրեմ, դու էլ ասես` որովհետեւ ես քեզ չեմ դավաճանի, չեմ ծեծի, չեմ սպանի: Հիմա այդ ձեւ Հանրապետականն է ասում` մենք Հայաստանը չենք ծախի»,- այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն այսպես բնութագրեց ՀԱԿ անդամ եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ հավելեց. «Մենք 200 հազար աշխատատեղ չենք ուզում ստեղծել: ՀԱԿ-ը գտնում է, որ երկրում 500 հազար ձեռներեց պիտի ստեղծվի: ՀՀԿ-ն ծրագիր չի ներկայացրել, ոչ մի թիվ չի ներկայացրել»:

Aravot.am-ի այն դիտարկմանն էլ, որ ՀՀԿ-ն ծրագրել է տնտեսական աճից բացի, նաեւ տնտեսական զարգացում ապահովել, ընդ որում, ոչ թե տնտեսության 1-2 ճյուղերի հաշվին, այլ բազմաթիվ՝ պարոն Բագրատյանն այսպես արձագանքեց. «Ոչ մի բանի չհավատաք: 1992 թվականից կառավարության ծրագրից գրել են, խելոք պետք չէ լինել հայտարարելու համար, որ արդյունաբերությունը պետք է զարգացնել: 1992, 19887 թվին, կոմունիստների ժամանակ էլ է գրված եղել, ես կարդացել եմ այդ արդյունաբերության զարգացման ծրագիրը: Ինչ ասում է վարչապետը՝ սուտ է, կարդացել ենք, գիտենք, հավաքվել ենք, քննարկել ենք հաշվել ենք: 100 անգամ խնդրել եմ` հաշվարկե՞լ եք, մասնակից դարձրեք՝ տեսնեմ: Չհասկացա՞ք, որ բլեֆ է: Տիգրան Սարգսյանն ինչ ասում է` սուտ է, պարոն «սուտն» է: Այսինքն` թիվը չի համապատասխանում իրականությանը: Փառք Աստծո, Սերժ Սարգսյանն էլ հասկացել ու արգելել է նրան խոսել ու թվեր հայտարարել»:

Իսկ ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը Հրանտ Բագրատյանը գնահատեց, որպես սոցիալիստական, բայց ըստ իրեն`ոչ ճիշտ:

Իսկ ՀԱԿ-ի` աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումը պարոն Բագրատյանը իրատեսական համարեց, ընդ որում, իշխանության գալուց մեկ ամիս հետո, ՀԱԿ-ը խոստանում է 32 հազար դրամ նվազագույն աշխատավարձը դարձնել 72.500, հինգ տարի հետո էլ` միջին աշխատավարձը` 245 հազար դրամ, այսօրվա 29.700 դրամ կենսաթոշակն էլ` 99 հազար:

Իշխանության գալուց հետո ՀԱԿ-ն առաջինը պայքարելու է օլիգարխների ու մենաշնորհների դեմ: Ըստ Հրանտ Բագրատյանի` ներմուծողների մենաշնորհը վերացնելը րոպեների խնդիր է. «Անմիջապես կփոխվի մաքսային ծառայությունը, եւ մենք կտեսնենք 2 հոգու փոխարեն` 200 հոգի բենզին կբերեն: Որեւիցե մեկը, որ թեկուզ կես վագոն կարագ բերի՝ չեն կանգնեցնի Այրումում, որ կարագը ամռանը հալվի: Որպեսզի պարոն, էն ի՞նչ էր, մարդ չի էլ կարում ասի… էն, որ անունը ներքնազգեստի մասերից մեկն է, որ դա արվում է բացահայտորեն: Ես գիտեմ, որ ԱՊՀ-ի հայտնի կարագ արտադրողներից մեկը, որը միլիարդատեր է, արգելել են մուտք գործի մեր շուկա: Իսկ հանքարդյունաբերող Ալավերդին ու Զանգեզուրը 12 անգամ ավել հարկ կմուծեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30