«Ագրեսիվության միակ դրդապատճառը վախն է, որ հանրապետականներն արդեն զգում են, որ մայիսի 6-ին հնարավոր է՝ չկարողանան վերահսկել ընտրական գործընթացը,- անդրադառնալով վերջին շրջանում ՀԱԿ-ի անդամների նկատմամբ բռնություններին ՝ասաց ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը,- Հոտի նման մարդկանց հավաքում, բերում են հրապարակում լցնում: Այդ ամենն անում են վախը հաղթահարելու համար: Նրանք վախենում են , որ մայիսի 6-ին չկարողանան լիարժեք օգտագործել 7000000ընտրողի լրացուցիչ ցուցակը, այս գլխից փորձում են վախի մթնոլորտ ներարկել մարդկանց մեջ, որ չփորձեն համախմբվել ՀԱԿ-ի շուրջ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ