Կենտրոն համայնքի բնակիչ Ալլա Գաբրիելյանի խնամակալության տակ գտնվող չորս շներին «Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը հավաքել ու տարել է Լուսակերտի գիտահետազոտական կենտրոն`վարակազերծելու պատճառաբանությամբ:Սակայն տիկին Ալլան վստահ է, որ եթե ինքը չգնար ու իր շներին հետ չբերեր, նրանց կսպանեին:
«Այդտեղից արյան եւ մահվան հոտ էր գալիս»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Ալլա Գաբրիելյանը:
«Յունիգրաֆ իքս»-ի պատասխանատուները հերքեցին շներին ոչնչացնելու մեղադրանքը` նշելով, որ իրենք շներին հավաքում են միայն բնակիչների բողոքների հիման վրա. «Մենք հավաքում ենք շներին,վարակազերծում, ի դեպ միայն քնեցման միջոցով, այնուհետեւ բաց ենք թողնում: Նրանց բակի բնակիչներն են բողոքել, որ այդ շներին տանենք»:
Սյուզաննա Ասատրյան
Կարդացեք նաև
Այս մասին առավել մանրամասն կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում