Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ. «Կեղծիքների կնքահայր կուսակցության հետ փաստաթուղթ չենք ստորագրի» (Տեսանյութ)

Ապրիլ 17,2012 15:14

«Դա հիվանդություն է, թող դիմեն բժշկի»,- Aravot.am-ի հետ զրույցում ընտրակաշառք բաժանելու երևույթի մասին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Մեր հարցին, թե հատկապես ինչու ընտրողը այս կուսակցությանը պետք է ձայն տա՝ պարոն Սարգսյանը պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ այս համակարգով ոչ մի լավ բան չի լինի, ուստի ուզում ենք փոխել այն: Մեր կարծիքով՝ քաղաքականությունը պետք է տարվի ոչ թե հատվածային, այլ ամբողջական, այդ պատճառով էլ մենք աշխատատեղեր կստեղծենք, ստվերը կկրճատենք, թոշակները կբարձրացնենք, այսինքն՝ մեկ խնդիր չէ, որ պետք է լուծենք»: Aravot.am-ի այն դիտարկմանը, թե կոմունիստները հիմա դեմկուսին կմեղադրեն իրենց սոցիալիստական գաղափարները գողանալու մեջ, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Այդպիսի բան խոսելը միամտություն է: Գաղափարը իրականացնողինն է , ով կկարողանա այն իսկապես իրականացնել»:

Հետաքրքրվեցինք՝ միջկուսակցական շտաբի ձևավորումից առաջ իրենց հրավեր ուղարկվե°լ է, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Առաջին նիստի վերաբերյալ՝ ոչ, հետո կազմակերպիչը զանգեց, ներողություն խնդրեց, թե թյուրիմացություն է տեղի ունեցել: Մենք էլ ասում ենք՝ մենք անկոչ հյուր չենք: Այն կառույցը, որը բոլոր այդ կեղծիքների կնքահայրն է , ես նրանց հետ փաստաթուղթ ստորագրել չեմ կարող: Այլ հարց է, որ բոլոր ինը կուսակցությունները հավաքվեն ու մի փաստաթուղթ ստորագրեն, թե պարտավորվում են ոչ մի կեղծիք թույլ չտալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30