«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավն այսօր շարունակվում է Տավուշի մարզում: Դիլիջան քաղաքում իր ելույթում հորդորելով ընտրություն կատարել խղճի կամոք՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ գյուղապետերը եւ մնացած չինովնիկները կփորձեն կողմնորոշել, բայց նրանք դա անելու են արդյունքներ ապահովելու եւ իրենց տեղերը պահելու համար. «Ես դոշ չեմ ծեծում, որ մենք հաղթելու ենք: Իմ թիմակիցներին կպնեն՝ ինձ են կպնում, ոչ ոք նման բարոյական իրավունք չունի: Քամի-փոթորիկ են անում՝ իրենց տեղերը պահելու համար: «Չարի վերջի» պատմությունն է. կացինը բերեմ՝ ծառը կտրեմ»:
Ծառուկյանը նաեւ ասաց, որ մի ծաղկով գարուն չի գա ու ժողովրդին կոչ արեց ԲՀԿ-ի հետ համատեղ պայքարել ազատ, արդար ընտրությունների համար: Ասաց, որ քաղաքականություն չի մտել «իր կաշին փրկելու», հարստություն դիզելու համար, որ ԲՀԿ-ի պայքարը Հայաստանի ապագայի համար պայքար է: Ասաց, որ ինքը մտածում է եւ բոլորի, եւ իր երեխաների ապագայի մասին:
Իջեւանում Ծառուկյանը ծաղկեպսակներ դրեց Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձանին, մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը:
ԲՀԿ-ն այսօր հանդիպումներ կունենա նաեւ Իջեւանում եւ Բերդում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ