Թեթեւագույն քաշային կարգում WBA/WIBF/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը, նույն ինքը՝ «Մարդասպան թագուհին», գոտիների հաջորդ պաշտպանությունը կանցկացնի մայիսի 16-ին՝ Գերմանիայի Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքում:
Մրցակցի անունն առայժմ չի հրապարակվում: Այն հայտնի կդառնա մոտ ժամանակներս: Հիշեցնենք, որ Սյուզին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 29 մենամարտերում էլ պարտության է մատնել մրցակիցներին, որոնցից 16-ում՝ ժամանակից շուտ: Իսկ վերջին հաղթանակը նա տոնել է վեց ամիս առաջ՝ անցած տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ Կենտիկյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ թաիլանդուհի Տեերապորի Պաննիմիտի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ