Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» չի համագործակցի թալանին մասնակցածների հետ

Ապրիլ 17,2012 13:26

«Խիստ բացասական եմ վերաբերում նրան, ինչ եղավ թիվ 7 ընտրատարածքում, որովհետեւ կարծում եմ, որ անկախ ամեն ինչից՝ անընդունելի է քաղաքական գործունեության ցանկացած սահմանափակում»,- այսօր իր գնահատականը հնչեցրեց «Ժառանգության» ներկայացուցիչ, թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե ինչպես եք միավորվել «Ազատ դեմոկրատների» հետ, երբ նրանց կազմում հիմնականում նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են՝ նա ասաց. «Ես նշեցի իմ խոսքում, որ չենք համագործակցի նրանց հետ, ովքեր «մասնակցել են թալանին», եւ ոչ թե «եղել են իշխանության մաս»: Իսկ դուք կարո՞ղ եք ասել որեւէ դեպք, երբ թալանին մասնակցել է Ալեքսանդր Արզումանյանը: Ի՞նչ է, Դաշնակցության մեջ, Հանրապետականում, Բարգավաճում չկա՞ն նվիրյալներ, Կոնգրեսում չկա՞ն նվիրյալներ: Իհարկե` կան, բոլոր ուժերում էլ կան: Եվ Ալեքսանդր Արզումանյանը, եւ Կարապետ Ռուբինյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը, եւ մնացածը, ովքեր կան ցուցակում, իրենք վարել են բացառապես քաղաքական գործունեություն, եւ բացառապես քաղաքական գործիչներ եւ քաղաքական դեմքեր են, եւ եթե ինչ-որ հարցերում մենք ունեցել ենք տարաձայնություններ, ապա մեր տեսակետների տարբերությունը միայն հարստացնում է մեզ` որպես քաղաքական ուժի»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30