Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանին

Ապրիլ 17,2012 13:23

 «Համագործակցության մասին որեւէ խոսք չկա», այսպես արձագանքեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Aravot.am-ի հարցին՝ արդեն տեւական ժամանակ է՝ առաջին նախագահը խոսում է ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համագործակցության մասին, մինչդեռ ձեր արձագանքն այդպես էլ չի հետեւում:

Պարոն Ծառուկյանը հավելեց նաեւ, որ ԲՀԿ-ի նպատակն է արդար ընտրություններ անցկացնելը, ինչի համար իրենք ստորագրել են մի քանի ձեւաչափերով համագործակցության փաստաթղթեր, դրանցից մեկի տակ նաեւ ՀԱԿ-ի ստորագրությունը կա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե առաջին նախագահը պահանջում է, որպեսզի ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գա, փաստորեն ՀՀԿ-ի դեմ դուրս գա, Ծառուկյանը հակադարձեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նման բան չի ասել: Ու կրկին հավելեց, որ ազատ, արդար ընտրությունների համար ԲՀԿ-ն պատրաստ է ցանկացած համագործակցության:

Թե քանի՞ տոկոս մասնակցություն է ակնկալում ԲՀԿ-ն այս ընտրություններում եւ քանի՞ տոկոս ձայն կհավաքի, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ես այսօր ինքնագովազդով չեմ զբաղվում: Կուսակցություններին գնահատական ու ձայն տվողը ժողովուրդն է»:

Ինչ մնում է «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից հնչեցրած այն մեղադրանքներին, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն գաղտնի պայմանավորվածություններ ունեն, Ծառուկյանը հայտարարեց. «Ժառանգությունն» ում կողմից ուղղորդված շարժվում է՝ թող ինքն իրեն էլ մեղադրի»: ԲՀԿ առաջնորդը չմանրամասնեց, թե ում կողմից է ուղղորդված շարժվում «Ժառանգությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30