Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը ՀՀ-ից բացակա անձանց տվյալները չունի, ունենա էլ՝ իրավունք չունի տրամադրել

Ապրիլ 17,2012 13:06

Այսօր «Հենարան» ակումբում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը հաստատեց, որ Միասնական շտաբ ձեւավորած կուսակցություններից պաշտոնապես ստացել են նամակ, որտեղ խնդրում են տվյալներ տրամադրել Հայաստանից բացակայողների ցուցակները: Հովհաննես Քոչարյանը հայտնեց, որ չեն տրամադրելու այդ տեղեկատվությունը. «Ոստիկանությունից պահանջում են մի տեղեկատվություն, որին ոստիկանությունը չի տիրապետում: Ոստիկանությունը վարում է միայն ՀՀ բնակիչների ռեգիստրը: Դուրս գնացող անձանց տվյալները ոստիկանությունը չունի եւ չի կարող տալ: Եթե անգամ տեսականորեն ենթադրենք, որ այդ տվյալները ունեն՝ իրավունք չունեն տալու»:

Aravot.am-ի հարցին՝ եթե ոչ դուք, ապա ո՞վ ունի այդ տվյալները եւ ո՞վ իրավունք ունի այն տրամադրել, ո՞ւմ թույլտվությանն եք սպասում՝ գնդապետը պատասխանեց. «Պետք է հարցում կատարվի ազգային վիճակագրական ծառայությանը, ոստիկանությունը ԱՎԾ-ի հետ որեւէ կապ չունի: Տվյալներն էլ պատրաստ կլինեն հոկտեմբերին: Մեզ մոտ որեւէ տվյալ ֆիզիկապես դուրս եկողների գոյություն չունի: Անիրատեսական է մեզանից նման հարցում անել»:

Հովհաննես Քոչարյանը տեղեկացրեց, որ ապրիլի 16-ի դրությամբ՝ Հայաստանում կա 2 մլն 452 հազար ընտրող. «Մենք ընտրացուցակները ճշտելով ենք զբաղված, հատկապես մահացածների տվյաների հարցում:

Մահացածների տվյալները ճշգրտման արդյունքում 2000-ով պակասել է ընտրողների թիվը: 1000 հոգի էլ հաշվառումից դուրս եկած անձանց թիվն է»:

Հովհաննես Քոչարյանը բացատրեց, որ քաղաքացիները արտերկրում 6 ամսից ավելի մնալու պարագայում հյուպատոսարան հայտնեն, բայց չեն հայտնում, եւ տվյալները նրանց չեն մուտքագրվում:

Ինչ վերաբերում է սեղմ ժամկետում քաղաքացիներին այս օրերին անձնագրեր չտալու դժգոհություններին, պարոն Քոչարյանը պարզաբանեց. «Այդ վճարովի ծառայությունից հրաժարվել ենք, որովհետեւ անձնագրերի սղություն կա, սղությունը պայմանավորված է նրանով, որ ոչ թե կեղծ անձնագրեր են տպագրվում, այլ՝ անձնագրեի պահանջարկով: Այս տարի եւ անցած տարի հազարավոր քաղաքացիներ դիմում են եւ փոխում են անձնագրերը, որովհետեւ հնարավոր չէ երկարացնել ժամկետը: Շենգենյան երկրներում ժամկետի վավերականության հարց են մտցրել, քաղաքացիների մեծ մասը ցանկություն է հայտնում անձնագրերը փոխել քան թե անընդհատ երկարացնել վավերականության ժամկետը՝ դուրս գալուց առաջ: Այսօրվանից սկսած կստանանք անձնագրերի հերթական խմբաքանակը եւ նորից կկարողանանք վերականգնել քաղաքացիներին սեղմ ժամկետում անձնագիր տրամադրելու ծառայությունը»:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտից ասացին, որ օրական մի քանի զանգ են ստանում, որ ոչ միայն սեղմ ժամկետում, այլեւ 15-օրյա ժամկետում մարդիկ չեն ստանում անձնագիր: Պարոն Քոչարյանը խոստացավ այդ հարցը լուծել երկօրյա ժամկետում՝ ասելով, որ պատվերը կատարում է ֆրանսիական կազմակերպությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30