Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժառանգության» դեմ հակաքարոզչության պատճառը

Ապրիլ 17,2012 12:45

«Ժառանգության» դեմ սեւ PR-ը, որ իրականացնում են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական ուժերը, ըստ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի, պայմանավորված է նրանով, որ այս կուսակցությունն արդեն իսկ հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ունի իր թեկնածուն, եւ այդ թեկնածուն երեք նախագահների բերմուդյան եռանկյունուց դուրս է:

«Ժառանգության» դեմ սեւ PR-ը հիմնականում արտահայտվում է «Ժառանգությունը» ծախված է, կամ «պատվեր է կատարում» արտահայտություններով, որոնք շրջանառվում են մյուս քաղաքական ուժերի քարոզչության կողմից: Ըստ Արմեն Մարտիրոսյանի` «Այս տարիների ընթացքում բազմաթիվ կողմերից բազմաթիվ անգամներ մեղադրել են մեզ` պատվեր կատարելու մեջ, բայց ամեն անգամ ապացուցվել է, որ հերթական սուտն է եղել: Ասեմ, որ «Ժառանգությունն» արդարանալու բան չունի, քանի որ ժամանակը միշտ ապացուցել է, թե ով որ դաշտում է գործում: Նման մեղադրանքները կարճ կյանք ունեն, այնպես որ առանձնապես չենք անհանգստանում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30