Լրահոս
Օրվա լրահոսը

«Էյ Սի Փի» ընկերության անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել 3 հոգու

Ապրիլ 17,2012 12:39

Երեկ, ապրիլի 16–ին, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Լոռու մարզի Թեղուտ գյուղում։ Ինչպես Թեղուտից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ժամը 21-ի սահմաններում, ըստ Թեղուտ գյուղի բնակիչների պատմածների, իրենց գյուղում «Էյ Սի Փի» ընկերության անվտանգության աշխատակիցները գյուղի տարածքում ծեծի են ենթարկել 3 հոգու, որոնցից մեկին՝ Թեղուտի բնակիչ 24-ամյա Հրաչիկ Ղարխմազյանին կոտրվածքներով տեղափոխել են Երևան։ Իսկ երկու հոգի էլ մարմնական վնասվածքներով գտնվում են իրենց տանը։

Այս պահին գյուղում իրավիճակը բավական լարված է, ժամանել են Ալավերդու Ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, որպեսզի պարզվի եղելությունը, թե իրականում ինչ է եղել։
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ կատարվածի մասին ինքը խոսել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անուբախ Համբարյանի հետ, ով հայտնել է, որ տեղում իրավիճակին ծանոթանալու համար ինքը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ արդեն ժամանում է Թեղուտ։

Ավելի մանրամասն կներկայացնենք քիչ ուշ։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30