Բագրատաշենի մաքսակետից մի քանի կիլոմետր հեռավորությամբ, Պտղավան գյուղի մուտքի մոտ գտնվում է Հայաստանի մետաքսի ճանապարհի հանգստի այս կանգառը: Մետաքսի ճանապարհի վերաբերյալ պաստառը պատռված է, հանգրվանի շուրջ ցելոֆաններ, թղթի կտորներ, պլաստմասսե շշեր են թափված:
Պտղավանի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանը հայտնեց, որ իրենք հետեւում են հանգստի կանգառի մաքրությանը, մի քանի օր առաջ են այդտեղ մաքրել, սակայն միջպետական ճանապարհով երթեւեկողները շարունակում են աղբ թափել: Նա ասաց, որ արեւի ջերմությունից են պաստառները պատռվել, որ իրենք ստիպված հանելու են դրանք:
Ամեն օր այդ ճանապարհով հարյուրավոր օտարերկրացիներ են երթեւեկում, նրանք նաեւ այս հանգրվանով են պատկերացում կազմում Հայաստանի մերօրյա մետաքսի ճանապարհի մասին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ