Հսկա մարզակառույցը, որ կառուցվել է ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության համար, երկու տարի էլ դեռ չանցած, քանդվում է:
Խոսքը ստադիոնի տանիքի մասին է, որը հանդիսականին պաշտպանում է արեւից ու անձրեւից: «Cape Times» թերթը տեղեկացնում է, որ ՀԱՀ-ի պառլամենտական մայրաքաղաքի իշխանություններն $140 հազար են հատկացրել տանիքի՝ խնդիրներ հարուցած հատվածներն ուսումնասիրելու նպատակով:
Ստադիոնի պարբերական ստուգումներից մեկի ընթացքում հայտնաբերվել է, որ շինարարները ժամանակին անհրաժեշտ քանակությամբ դետալներով չեն ամրացրել տանիքը, ինչի պատճառով այն թուլացել է: Մինչդեռ, գերմանացի ճարտարապետները նախագիծը կազմելիս հաշվի էին առել Քեյփթաունում փոթորիկի ուժգնության հասնող հարավ-արեւելյան քամիների ուժը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ