Հատված քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ հարցազրույցից:
– Կարեն, ըստ Ձեզ՝ որպես քաղտեխնոլոգի, ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը:
-Առայժմ՝ շատ դիլխոր։ Սպասվածից շա՛տ անհետաքրքիր։
Կարդացեք նաև
– Նոր բաներ չե՞ն ասվում, նոր իրավիճակներ չե՞ն ստեղծվում. ավելին՝ քան մենք գիտենք։
– Չէ՛։ Այս մեկ շաբաթվա մեջ, որ անցել է, ո՛չ մի ոչ ստանտարտ, ո՛չ մի արտառոց իրավիճակ չի ստեղծվել։
– Նշանակում է՝ մենք նորովի չենք տեսնում ոչ մի քաղաքական ուժի։
– Մի փոքր նորովի տեսնում ենք երեւի թե «Ժառանգությանը»։ Թե՛ ցուցակի առումով, որ միացան «Ազատ դեմոկրատների» հետ, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանի իմիջի առումով։ Քարոզարշավն անհետաքրքիր է վարում ՀԱԿ-ը, մի բան, որը բավականին անսպասելի էր: Սպասվածից շա՚տ ավելի անհետաքրքիր։ Նույնն էլ պետք է ասեմ Դաշնակցության վերաբերյալ, այն դեպքում, երբ հատկապես վերջին տարիներին այս կուսակցությունը հետաքրքիր քարոզարշավ էր անցկացնում։ Մնացածը եւս. թե՛ Հանրապետականը, թե՛ ԲՀԿ-ն իրենց ստանդարտի մեջ են։
– Արդար ընտրապայքար վարելու, նաեւ այլ հարցերի վերաբերյալ եղած խոստումները պահպանվո՞ւմ են։
– Մինչ օրս առանձնակի լուրջ բաներ տեղի չեն ունեցել, բացառությամբ
Մալաթիայում գրանցված դեպքերի, որը, ես կարծում եմ, շատ արտառոց չէ:
– Իսկ երեւո՞ւմ են «բնական դաշնակիցները», որոնց շահերը բռնում են իրար: Եվ դա նկատելի դառնո՞ւմ է արդեն։
– Դա քաղաքական խնդիր է, թող քաղաքագետները որոշեն՝ ովքե՞ք են դաշնակիցներ, ովքեր՝ ոչ: Դա իմ խնդիրը չէ։ Համենայնդեպս, այն, ինչ ասում է ՀԱԿ-ն իր հայտարարություններով, կամ թեկուզ Դաշնակցությունը, կամ՝ ԲՀԿ-ն, ինչ-որ բան կարող ենք նկատել։ Բայց, միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը կոչ է անում, որ պաշտպանեն Դաշնակցության թեկնածուին։ Այնպես որ, հարցն այդ առումով այնքան է խճճված, որ դժվար է գտնել, թե ով է բնական դաշնակից եւ ով՝ ոչ:
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ
«Հայացք»