Ապրիլի 14-ին Իջեւանում Հայ ազգային կոնգրեսի նախընտրական հանդիպումը նկարահանում էր նաեւ Տավուշի մարզպետարանի լրատվության բաժնի հեռուստաօպերատոր Մարտիկ Ճաղարյանը: Մարզի լրագրողներն ուշադրություն դարձրին այն հանգամանքի վրա, որ նա տեսագրում է յուրօրինակ ձեւով՝ տեսախցիկն ուղղելով միայն ՀԱԿ-ի ղեկավարների հետ հանդիպման եկած իջեւանցիների վրա: Նույնիսկ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանի ելույթի ժամանակ նա շարունակում էր նկարահանել մարդկանց դեմքերը՝ ուշադրություն չդարձնելով հռետորի վրա:
Նախընտրական այդ հանդիպման ժամանակ թիվ 41 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու Սպարտակ Հարությունյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց իջեւանցիներին, ասելով. «Ահավոր վախի մթնոլորտում դուխներդ հերիքել է, որ եկել եք, այստեղ կանգնել»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ