Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, 61-ամյա Վիսենտե դել Բոսկեն, որ օրերս այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկարաձգել է իր պայմանագիրը, հայտարարել է, թե գերմանական «Շալկեի» հարձակվող Ռաուլը Եվրոպայի առաջնությանը մասնակցող Իսպանիայի հավաքականի իրական թեկնածուներից է: Ռաուլը Վիսենտե դել Բոսկեի ղեկավարությամբ խաղացել է Մադրիդի «Ռեալում», սակայն ազգային հավաքականի մարզաշապիկը չի կրել 2006 թվականից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ