Իտալական «Corriere dello Sport»-ը տեղեկացնում է, որ «Անժիի» հարձակվողը մտադիր է հեռանալ Մախաչկալայից:
Կամերունցի ֆուտբոլիստը դժգոհ է Ռուսաստանում իր կյանքից եւ այդ երկրի ֆուտբոլի առաջնության մակարդակից: Նա պատրաստվում է դիմել ակումբի ղեկավարությանը՝ իրեն վաճառելու առաջարկով: Թերթը տեղեկացնում է նաեւ, որ «Ինտերի» նախագահը դեմ չէ, Էտօ Օին կրկին տեսնել իր ղեկավարած ակումբում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ