Մեդիամաքս: «Ադրբեջանցի ահաբեկիչները» հայտարարել են, որ մայիսին Բաքվում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի իռլանդացի մասնակիցները` Jedward խումբը, լինելու է իրենց թիրախը:
Ինչպես գրում է իռլանդական Independent թերթը, իսլամական «Ադրբեջանցի ահաբեկիչներ» խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Եվրատեսիլի մասնակիցները “եվրոպացի սրիկաներ” են:
Ահաբեկիչները սպառնացել են մրցույթի ժամանակ օգտագործել «դանակներ եւ քիմիական զենք»:
Ահաբեկչական խմբի հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ «եվրոպացի սրիկաների արյունը պետք է թափվի Ալահի կամքով»: Նրանք գտնում են, որ Եվրատեսիլը մրցույթն «մղձավանջ է բոլոր մուսուլմանների համար»:
Այս տարի Եվրատեսիլ մրցույթին կմասնակցեն 42 երկրներ: Հայաստանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք մրցույթին: