Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությունը գրեթե ամբողջությամբ իրականացնում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ընտրողների հետ հանդիպումներին նա ներկայանում է միայնակ, ելույթ է ունենում բացառությամբ ինքը: Սա մատուցվում է, թերևս, իբրև քարոզչական մարտավարություն: Գուցեև իսկապես այդպես է:
Սակայն հարց է առաջանում` ինչո՞ւ է ընտրվել հենց այս տակտիկան մի կուսակցության պարագայում, որի ղեկավարն ընդամենը ամիսներ առաջ հպարտանում էր, թե իրենք միակ քաղաքական ուժն են, որն իր ռեսուրսներով ունակ է երկրում փոփոխություններ իրականացնել: Որտե՞ղ է այդ ռեսուրսը, ինչո՞ւ է համառորեն թաքցվում: Որտե՞ղ է, օրինակ, հանրապետության վարչապետը, ինչո՞ւ նա չի օգտագործում ստեղծված առիթը, չի առերեսվում սեփական ժողովրդի հետ, չի խոսում նրանց կենսապայմանների բարելավման ծրագրերի մասին:
Իրականությունն այն է, որ անցած 3-4 տարիներին կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն իրենց գործունեությամբ կամ անգործությամբ այնպիսի հիասթափություն են պատճառել հասարակությանը, որ իրեն հարգող և սեփական հնարավորությունները ճիշտ գնահատող ցանկացած ուժ անհարմար կզգար այդ մարդկանց հանել ամբիոններ և դրդել նոր խոստումներ տալ:
Կարդացեք նաև
Այս իմաստով ՀՀԿ-ի քարոզչական հնարանքն արդարացված է. գոնե ստիպված չեն լինի ողջ քարոզարշավն սպառել` պատասխանելով մարդկանց մոտ կուտակված այն բնական ու օրինաչափ բամաթիվ հարցերին, որոնց համար, սակայն, պատասխան չունեն:
«Երկիր»