Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա կարելի՞ է նման կատակներ անող վարչապետին աթոռ վստահել»

Ապրիլ 17,2012 00:52

Այսօր դաշնակցական պատգամավորները Արթիկի հրապարակում մի լավ քննադատեցին  վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով իբրև թե կատակով էր վերաբերել արտագաղթի թեմային:

Նրան հիշելու  պատճառն այն էր, որ ավանդական կուսակցության ներկայացուցիչները, շրջելով Շիրակի մարզի գյուղերը, դրանցից շատերը դատարկ էին տեսել: Ինչպես իր ելույթում ցավով նշեց ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը, կան գյուղեր, որոնք ծերացել են,  միայն պապիկ-տատիկներն են մնացել:

Արտագաղթի մասին նրա խոսքը շարունակեց Արմեն Ռոստամյանը` ասելով. «Էդպիսի զավեշտի ներկա չէինք եղել, երբ որ վարչապետը հայտարարեց` է հա, բա մնան էստեղ, հեղափոխություն անե՞ ն: Հիշու՞ մ եք երևի, էդ տիպի հայտարարությունից հետո իրեն հարգող որևէ քաղաքական ուժ չէր կարող թողնել, որ վարչապետը շարունակի իր աշխատանքը, մնա էդ աթոռին, բա անհարմար չէ՞: Այսինքն, եթե անգամ կատակ է արել, էդ կատակի իրավունքը վարչապետը չունի, էդպես կատակ չի կարող անել էն մարդը, որը պատասխանատու է իսկապես երկրի ներքին կյանքի համար: Արտագաղթը հնարավոր չէ  կասեցնել մուրաբա ու ջեմ բաժանելով, ալյուրով ու բրինձով,  մարդկանց խաբելով 5000, 10 000 դրամ տալով»:

Ըստ պատգամավորի, այս երկրում  չհալածվելու, աշխատանքդ չկորցնելու համար, պետք է մոտ կանգնած լինես նախագահի աթոռին, պետք է հանրապետական լինես: «Բա էն հսկայազանգված ծավալը, որ մեր ժողովուրդը  հայտնվել է  էդ շրջանակից  դուրս, ուղիղ կապ չունի նախագահի հետ, էդ շրջանակի հետ առնչություն չունի, պիտի թողնի էս երկրից գնա՞ », -հարցնում էր պատգամավորը: Նրա հաշվարկներով, Հայաստանում չմեռնելու համար  մարդը  պիտի 2 000-3000  կիլոկալորիա ստանա, իսկ սա  նշանակում է, որ նվազագույն հաշվարակներով աշխատավարձը 63 հազար դրամ է լինելու: «Եթե դու ասում ես էդ գումարը չկա, էս երկրում գոյություն չունի, ես չեմ հավատում, որովհետև ընտրակաշառք ես բաժանում , ընտրակաշառքով մի հատ հաշվեք տեսեք ինչքա՞ ն գումարներ եք բաժանում, էդ գումարները որտեղի՞ ց է առաջացել, ի՞ նչ է իրենց հալալ քրտինքո վ էդքան  աշխատե՞ լ են, որ մարդկանց տալիս են ձայն առնե՞  ն,  էդ ո՞ ր մեկը իրա հալալ քրտինքով կարող է էդքան գումար աշխատել: Ո՞ նց եղավ, որ  էդ գումարը կա, բայց մեր երկրում, պետության մեջ  էդքան գումար չկա, որ կարողանանք  մեր ժողովրդի նվազագույն կարիքները հոգա լ»-հարցնում էր Արմեն Ռոստամյանը:

Ներկայացնելով իրենց ծրագիրը` պատգամավորն ասաց, որ ընտրությունները պետք է դառնան իշխանությունները փոխելու, ոչ թե պահելու միջոց: «Եթե ընտրությունները չդարձան իշխանությունները փոխելու միջոց, անիմաստ են ընտրություննեը, էն  է արձանագրեք, մեկին տուր  50 տարի, թող ղեկավարի , էդպես ավելի լավ կլինի, քան թե անունը դրել ենք ընտրություն, բայց  մարդկանց խաբելով անիմաստ դարձնենք իրենց քվեն, հետո իրար դեմ դուրս գան, տանեն նրանց ծեծեն, գերդաստանը գերդաստանի դեմ թշնամացնեն, իմաստ ո՞ րն է», դարձյալ հարցրեց Արմեն Ռոստամյանը: Արտյուշա Շահաբազյանն էլ , գովերգելով սեփական կուսակցությանը, ասաց, որ  դաշնակցությունը  ճակատը բաց  է  գնում հանդիպումների, հազարավոր գյուղեր են մտնում, մարդկանց հետ զրուցում, բայց ոչ մեկը իրենց չի  կշտամբում ու  չի ասում` դուք էլ սրիկա դուրս եկաք:Նա իշխանափոխության անհրաժեշտությունը բացատրեց այսպես. «Չի կարելի, որ մեկը բացարձակ ձայն ունենա, ամեն ինչ ինքը լինի, եթե խորհրդարանն իրանն ա, կառավարությանն իրանն ա, արդարադատության համակարգը, դատարանն իրանն ա, դատախազությունն իրանն ա, մարդը կվախենա»:Ի դեպ, նրանք շեշտեցին, որ իրենց այցի նպատակը մի մանդատ ավել ունենալն ու  2-3 ձայն ավել շահելը չէ, այլ իրենց ցույց տված ճանապարհով   երկիրը փրկելն է: Ի դեպ, դաշնակցականները մտադրվել էին Արթիկից հետո ուղևորվել Մարալիկ, սակայն մտափոխվեցին ու այս քաղաքում  հավաք չանցկացրեցին, թեև իրականում այստեղ  նրանց սպասող էլ չկար. կենտրոնական հրապարակը դատարկ էր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30