Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ հանրահավաքի մասնակից. «Էլ ի՞նչ պետք է ինձ անեն, որ ես վախենամ, շորե՞րս հանեն-տանեն» (Տեսանյութ)

Ապրիլ 17,2012 00:34

Արտաշատում, Մասիսում, Այգավանում եւ Արարատում ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցներն այս անգամ հենց Կոնգրեսի ընտրազանգվածն էր, որը բողոքում էր իշխանությունների անարդարություններից եւ մեծարում առաջին նախագահին:

Մասիսցիները վստահեցնում էին, որ մութ ու ցուրտ տարիները պատերազմի, երկրաշարժի հետեւանք է եղել եւ ոչ թե Տեր-Պետրոսյանի՝ վատ կառավարման արդյունք՝ «Մենք հավատում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին, Հանրապետականին չենք հավատում, ջնջում ենք: Լեւոնի ժամանակ 1000 գլուխ սրանից լավ էր»: Արտաշատում հանրահավաքի մասնակիցները վստահ էին ոչ միայն ՀԱԿ-ի հաղթանակին, այլեւ որ մինչեւ հոկտեմբերի 5-ը պետք է արտահերթ նախագահական ընտրություններ լինեն: «Ալի բաբան եւ 40 ավազակները, գողերը 4 կողմից հարձակվել են երկրի վրա: Ո՞ր ավազակներն են ծառայում ժողովրդին»,- ասաց Արտաշատի բնակիչ Սամվել Ծատուրյանը: Մեր հարցին՝ չե՞ք վախենում, որ եկել եք ՀԱԿ-ի հանրահավաքին, ձեր վրա իշխանությունները ճնշումներ չե՞ն գործադրի՝ Սամվել Ծատուրյանը պատասխանեց. «Ի՞նչ կարող են ինձ անել, շորե՞րս հանեն տանեն: Մինչեւ հիմա տարել են: Էլ ի՞նչ պետք է ինձ անեն, որ ես վախենամ»:

Արարատում մարդիկ, չնայած հորդառատ անձրեւին, սպասում էին Տեր-Պետրոսյանի ելույթին: Մեր հարցին՝ իշխանություններին հավատո՞ւմ եք՝ բնակիչներից մեկը պատասխանեց. «Վա՜յ, թաղեմ էս իշխանություններին: Մենք հավատում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30