Գրքի մայրաքաղաք Երևանում, որտեղ գրախանութներ են փակվում, թարգմանիչ, «ԱրտԳրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր Սամվել Մկրտչյանը օրերս ընթերցողին հանձնեց միանգամից երեք գիրք՝ Ջ. Ջոյսի «Ուլիսես»-ը (երկրորդ, բարեփոխված հրատարակություն), «Selected Armenian Poets»-ը՝ հայ բանաստեղծների անգլերեն ընտրանին՝ 5-րդ դարից մինչև մեր օրերը (երկրորդ, ընդլայնված հրատարակություն) և հանրահայտ երգիչ Լ. Քոհենի «Երգեր սիրո և ատելության» բանաստեղծությունների ժողովածուն:
Գրքերի մասին ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ՝ այցելելով www.samvelmkrtchyan.am կայքէջը: Բարձրորակ տպագրությունն իրականացրել է «Հայրապետ» հրատարակչատունը: