Արարատում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին դիմավորեցին այսպես ասած՝ «աղ ու հացով»: Արարատի ճանապարհին՝ Այգավան համայնքում բնակիչներից մեկը սեղան էր գցել եւ ուզում էր բաժակ բարձրացնել առաջին նախագահի հետ: Նրա խոսքերով՝ «Ամենամեծ տառով Լեւոնը, էն վախտ որ լույս չենք ունեցել, որ մոմի տակ ենք ապրել…ես կգյուլլեմ, Սերժին կմորթեմ: Ես կարամ ատչոտ տամ էս խոսքերի համար: Մեր հղի կնանիքը մոմի տակ են ծնել, որովհետեւ ո՞վ ա հաղթել կռիվը, ո՞ւմ միջոցով՝ մեր Լեւոնի»:
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այդ ընթացքում սեղանի շուրջ պատմեց նախագահին, որ Այգավանն իր մորաքրոջ գյուղն է, փեսաներ ունի այնտեղ, այնպես որ «մի քիչ վերբովկի խնդիր կա ու շատ լավ ա լինելու: 2008-ին էլ ա շատ լավ եղել Այգեվանում, վստահ եմ 2012-ին, 13-ին էլ ա լավ լինելու»: Ջհանգիրյանի մորաքրոջ տղան Լեւոն Տեր-Պետրոսյանին խոստացավ, որ առավելագույն ձայներն է բերելու ՀԱԿ-ի օգտին: Տեր-Պետրոսյանը հետաքրքրվեց՝ քանի՞ ընտրող կա այստեղ՝ պարզելու, թե Գագիկ Ջհանգիրյանն իր մորաքրոջ տղաներով ու փեսեքով քանի՞ ձայն կբերի ՀԱԿ-ին: Պարզվեց՝ 2750-3000 ընտրող:
Գագիկ Ջհանգիրյանը կենաց ասելիս նշեց, որ արարատցիները թասիբով են ու վերջին տարիներին ինչ ինքը տեսնում է՝ ցավ է ապրում. «Որպես Դավալուի ծնունդ, որտեղ 3-4 դասարան ավարտել եմ առաջին տարիները, իմ համար ցավ է այն բարոյազրկումը, հուսալքումը: Ես ցավ եմ ապրում, որ մեր ժողովուրդը սենց մաշված, ցամաքած է: Ջուրը թափում է Արաքս՝ գյուղացուն չի հասնում»: Նախագահը կատակեց՝ «Առաջին տարիները՞: Մնացել ես դասարանո՞ւմ: Ես մի անգամ եմ առաջին դասարան սովորել:»
Հաշվի առնելով, որ ՀԱԿ անդամների ընդունելության սեղանը գցված էր ուղիղ ԲՀԿ-ի նախըտնտրական շտաբի դիմաց՝ հեռանալուց առաջ նախագահը, ցույց տալով ԲՀԿ շտաբը՝ ասաց՝«Բարգավաճին բարեւներ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ