Այսօր Մասիսում Կոնգրեսի հանրահավաքից հետո Արամ Մանուկյանին մոտեցան մի խումբ բնակիչներ՝ իրենց դարդ ու ցավը պատմելու, ռեժիմից բողոքելու: Նրանցից մեկը՝ Վահագն Պարսենցյանն ասաց, որ ընդդիմությունը չի կարող տեր կանգնել իր ձայներին, ժողովուրդն էլ հույս չունի, որ ՀԱԿ-ը կհաղթի: «Կարա՜նք, կարա՜նք, իրանք վախեցած են, ապե՛ր, թույլ են իրանք»,- պատասխանեց Արամ Մանուկյանը մտահոգված բնակչին:
Վահագն Պարսենցյանն առաջարկեց Արամ Մանուկյանին, որ ընդդիմության դաշտը համախմբեն, միանան իրար. «Ոնց որ Արթուր Բաղդասարյանը: Ես ձեզ մի բան ասեմ՝ Դաշնակցությունը մեր հին կուսակցություններից է, ձգտեցեք նրանց հետ էլ միանալ»: Արամ Մանուկյանը չհամաձայնեց. «Արամ Սարգսյանը կա, Ստեփան Դեմիրճյանը կա: Բոլորով գումարված ենք: Սրանից ավելի մեծ ընդդիմություն Հայաստանում երբեք չի եղել: Երբեք որեւէ երկրում չի եղել ընդդիմություն, որ այսքան շատ մարդ լինի»: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին միանալուն, պարոն Մանուկյանը նշեց, որ ՀՅԴ-ի, «Ժառանգության», ԲՀԿ-ի հետ պայման ունեն՝ ձայներ ապահովելու, իսկ դա լրջագույն հաջողություն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև