Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով կտա բնակարան՝ 600 ձայն ես եմ խոստանում, որ տամ՝ որպես զոհված ազատամարտիկի մայր» (Տեսանյութ)

Ապրիլ 16,2012 23:51

Այսօր Մասիսում, մինչ ՀԱԿ անդամները ելույթ էին ունենում նախընտրական քարոզչության շրջանակներում, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանին մոտեցավ Զոհված ազատամարտիկների ընտանիքների միության նախագահ Համեստ Պետրոսյանը:

Մի քանի րոպե թեժ զրույցից հետո Մյասնիկ Մալխասյանը, խոստումներ տալով, հեռացավ: Համեստ Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչից էին խոսում ինքն ու Մյասնիկ Մալխասյանը. «Մեր հանրապետությունը չի մտածում երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու մասին: Ես չեմ տեսնում տնաշինություն կարգախոսը»: Կինը պահանջում էր, որ ՀԱԿ-ը դա մտցնի իրենց ծրագրում. «Եթե կկարողանան երիտասարդների մասին մտածեն, ապահովեն բնակարաններով, որ արտագաղթ չլինի, ամուսնալուծություններ չլինեն, 600 ձայն ես եմ խոստանում, որ տամ՝ որպես զոհված ազատամարտիկի մայր»:

Մյասնիկ Մալխասյանը Համեստ Պետրոսյանին խոստացել է՝ եթե մեզ աջակցեք, հարցին ընթացք կտանք: Սակայն տիկին Համեստը լոկ խոսքերին չի հավատում. «Ես որքանո՞վ հույս ունենամ, 20 տարի է՝ չեմ տեսնում: 6 տարի է՝ պաշտպանության նախարարությունում հերթագրված եմ բնակարանների բարելավման հերթի, ոչ մի աջակցություն չեմ տեսնում: Ոչ մի իշխանություն ինձ չի ձեռք գցել: Ոչ մի իշխանության էլ չեմ ուզում մոտենամ, որովհետեւ չկա ճիշտ խոսք»: Մեր հարցին՝ ՀԱԿ-ին հավատո՞ւմ եք, վստահո՞ւմ եք, տիկին Համեստը պատասխանեց. «Ես միայն հավատում եմ իմ Աստծուն եւ իմ հոգու արդարությանը: Ավագ որդիս զոհվել է, երեք տղաներս գնացել բանակ, եկել են, ամուսնացել են, 4 սենյակի մեջ 14 հոգով տառապում են: Ես ո՞ւմ ձայն տամ, 10 ձայն էլ տունս կա »:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30