Ջենիֆեր Լոպեսը երգելու է ադրբեջանցիների համար: Երգչուհին հրավիրված է` մասնակցելու Ադրբեջանում մինչ եւ 17 տարեկան աղջիկների ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 13-ը. հաղորդում է Eg.ru կայքը, հղում անելով ադրբեջանական կրատվամիջոցներին:
Ինչպես նշվում է՝ Լոպեսը մրցաշարի բացման արարողությանը մասնակցելուց բացի, մենահամերգով հանդես կգա Բաքվի նորակառույց «Բակու Քրիստալ Հոլլ» համերգասրահում, որտեղ մայիս ամսին տեղի կունենա «Եվրատեսիլ » միջազգային երգի մրցույթը: