Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստացավ փողով օգնել իր ընկերոջ տիկնոջը

Ապրիլ 16,2012 23:02

Տեր-Պետրոսյանը` Արարատի մարզի բնակիչների հետ:

Արտաշատում ՀԱԿ-ի հանրահավաքից առաջ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին մոտեցավ նրա ընկերոջ կինը՝ Անահիտ Սահակյանը եւ խնդրեց դրամական օգնություն: Տիկին Անահիտը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց. «Ամուսինս՝ Լաերտ Սաղաթելյանը երկրապահ է եղել, Տեր-Պետրոսյանը ճանաչում է նրան: Ամուսնուս մահից հետո մեր դուռը բացող չկա, տանս պատերը փլվում են արդեն: Խնդրեցի, որ մի քիչ, գոնե ինչ-որ բանով օգնի»: Մեր հարցին՝ մոտավորապես ի՞նչ չափի օգնություն եք սպասում՝ տիկին Անահիտն ասաց՝ «Անհարմար եմ զգում, փողի շատը չի լինում, ինչքան տա՝ տա, թեկուզ մի 50-100 հազար դրամ տա՝ կասեմ օգնեց»: Տիկին Անահիտը խոստացել է առաջին նախագահին, որ ինքն իր ընտանիքով նրա կողքին կկանգնի, եւ իրենց ձայնը կտան ՀԱԿ-ին: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ իր հերթին խոստացավ անպայման իր վաղեմի ընկերոջ ընտանիքի խնդրով զբաղվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30