«Ժառանգության» նախընտրական շտաբի հայտարարությունը
թիվ 7 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
«Ժառանգության» նախընտրական շտաբը դատապարտում է թիվ 7 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպը, երբ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրաված Սամվել Ալեքսանյանի կողմնակից կանայք խոչընդոտել են այդ նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին, ինչպեսեւ մեկ այլ վայրում վերջինի վստահված անձանց կողմից քարոզչանյութերի տարածման ընթացքում նրանց հանդեպ բռնության գործադրումը: Մենք նաեւ ցավով արձանագրում ենք, որ այս անհանդուրժողականության եւ փոխբացառման մթնոլորտը եւ քաղաքական գործունեության այս անընդունելի, ոչ քաղաքակիրթ մեթոդաբանությունը տարիներ շարունակ ներարկվել է մեր հասարակության որոշ հատվածներում:
«Ժառանգության» նախընտրական շտաբ