Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր անում Արամ Սարգսյանի եղբայր Արմենը՝ ՀՀԿ-ի հավաքին

Ապրիլ 16,2012 22:54

Սերժ Սարգսյանի՝ Արարատ կատարած քարոզարշավին ներկա է եղել Արամ Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, եւ այսօր Արարատում ՀԱԿ-ի քարոզարշավի ժամանակ լրագրողները Արամ Սարգսյանից փորձում էին պարզել՝ ինչո՞ւ է նա այդպես արել: Արամ Սարգսյանը հարցին պատասխանեց հրապարակավ՝ իր ելույթում. «Մենք եղբայրներով տարբեր ենք, տարբեր նախասիրություններ ունենք, Վազգենը՝ արձակագիր, հրապարակախոս, ես՝ ինժեներ, Արմենը՝ տնտեսագետ: Բայց մեզ մի միասնություն ամբողջացնում է. մենք երբեք որեւէ բան չենք անում ձեւերի, դերասանության համար: Ես Արմենին սիրում եմ էնպիսին, ինչպիսին ինքը կա, ոչ թե էնպիսին, ինչպիսին ես եմ ուզում: Նույնն էլ Վազգենին: Եվ այն մարդիկ, ում մտքերով բաներ են անցնում, էդ մարդիկ թող իմանան, որ Արմենը, բացի Արամի եղբայր լինելուց, ինքը Վազգեն Սարգսյանի եղբայրն է, ինքը անհատականություն է: Տարբեր խնդիրներին նա  ունի իր մոտեցումները եւ դերասանություն չի անում»:

Խոսելով Արարատում առաջադրված ՀԱԿ թեկնածու Ռազմիկ Թեւանյանի մասին՝ Արամ Սարգսյանը նշեց, որ նրա հետ հարազատ եղբայրներ չեն, ընկերներ են. «Ես շատ քիչ ընկերներ ունեմ, որոնք իսկապես ընկեր են: Ռազմիկը այն մարդկանց թվին է պատկանում, որ երբ Վազգենը կար, ազատամարտիկ էր, երկրապահ էր, իմ ընկերն էր հեռավորության վրա: Վազգենից հետո ինքը իմ հետ մասնակցեց 2004-ի ապրիլի 12-ի դեպքերին, մարդը տեսակը չփոխեց: Նույնը եղավ Մարտի 1-ի ժամանակ, Ռազմիկին 3 օրով ձերբակալեցին: Դժբախտաբար, նույնը չեմ կարող ասել Արա Գրիգորյանի մասին: Արայիկը մեր ընտանիքի հետ շատ մոտ է եղել: Ժամանակ կար, որ իմ հայրը Արայիկին իր որդիներից մեկն էր համարում, ու ինքը հորս հետ եղել է ավելի ջերմ, քան հավանաբար ես: Հոկտեմբերի 27-ից հետո Գրիգորյան Արայիկը մեր տուն չի եկել: Սա ասեցի ոչ թե որեւէ բան ուղղորդելու համար, ուղղակի ուզում եմ ներկայացնեմ մարդկային կերպարը: Ռազմիկը նեղ ժամանակի ընկեր է, նեղ ժամանակին օգնող տղա է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30