Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Կրծքկալ Սամվելը, Ֆլեշի Բարսեղը, գերմանացի Ռուբենը` սրանք ոչինչ են»

Ապրիլ 16,2012 22:28

ՀԱԿ-ի թեկնածու Արտակ Զիրոյանն այնքան հուզված էր, որ առանց հուշաթերթիկի չէր կարող խոսել

«Ո՞վ է տեսել այս ձեւ աղքատ երկրում Մոսկվայի ուտելիքների գները լինեն, որովհետեւ թալանում են: Կրծքկալ Սամվելը կամ Ֆլեշի Բարսեղ Բեգլարյանը, Միկա Բաղդասարյանը, գերմանացի Ռուբենը սրանք ոչինչ են, սրանք չեն կարող էֆեկտիվ տնտեսություն ստեղծել, սրանք չունեն էդ ինտելեկտը:  Իրենք էլ են ոչինչ, նաեւ իրենց նախագահը: Ո՞ւմ եք գնալու ընտրեք: Ի՞նչ ճար ունեք»,- այսօր ՀԱԿ-ի հանրահավաքին Արարատում ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ «Մենք մեղավոր ենք, թույլ ենք տվել, որ այլանդակը, զոռբեն, հանցագործը, ոչ տառաճանաչը, կոմպյուտեր, լեզու չիմացողը գնա էնտեղ բիզնեսի արանքում, կարագ, շաքար, բրինձ բերելու արանքում դեպուտատ աշխատի: Երեկ Նիկոլի վրա ինչ-որ անգրագետ 5-6 կնիկ ա բերել, հարձակվել են Նիկոլի վրա: Այսօր Արթուր Սաքունցի գրասենյակի ապակիներն են ջարդել, մեր թեկնածու Գայանեի վրա ձեռք են բարձրացրել: Քյալագյոզ Վարդանիկի արածները Գյումրիում գյումրեցիներին կատաղեցրել է, եւ Գյումրիում ՀՀԿ-ն ձայն չի հավաքելու: Լիսկայի արած վայրենությունները իր դեմ են լինելու: Էս ա սրանց բազան, սրանց մարդկային էլիտան, փուչ են, դատարկ են: Հիմա էս մարդկանց ասեմ, բացի բացասականից, ձեզ մոտ ի՞նչ ասոցիացիա կառաջանա՝ Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխանյան, Դհոլ, Արթուրիկ Բաղդասարյան: Ես այնքան ուրախ եմ, որ ՀՀԿ-ն սրանցով է իրենց ռեկլամում ու ասում՝ սա է մեր բարոյականը, մեր էլիտարը, մեր թեկնածուն: Եկեք մի հատ մեջքներդ ձգեք ու սրանց ասեք՝ ռադներդ քաշեք»:

Կոնգրեսի՝ Արարատի կառույցի ղեկավար Արտակ Զիրոյանը ելույթ ունեցավ «հուշաթերթիկով», քանի որ իր խոսքերով՝ շատ էր հուզվել. «Իմ համար ամենավատը սոցիալականը  չի, ես ստամոքսով չեմ մտածում, այդ մի օրը ընտրակաշառք վերցնելիս որ մտածում եք ստամոքսով, դրա համար 5 տարվա մեջ ձեր ուղեղը զոռ եք տալիս, թե ստամոքսի հարցը ոնց լուծեք: Պետք է ընդամենը մի օր ուղեղով մտածեք եւ 5 տարի ձեր ստամոքսը որեւէ բանով կերակրելու խնդիր չի լինի: Իր ձայնը ծախողը վաղը թուրքին պատրոն էլ կծախի: Ես ոչ մի բանից չեմ վախենում, վախենում եմ մենակ հայրենիքս կորցնելուց: Վախենում եմ զրկվեմ Եռաբլուր գնալու ուրախությունը կտրեն ինձնից: Իմ համար ամենաապահով տեղն է Եռաբլուրը, էդ գերեզման չի, սրբավայր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30