Լրահոս
Օրվա լրահոսը

«Լֆիկ Սամոն շատ ավելի հզոր է, քան ողջ Սովետական միությունը»

Ապրիլ 16,2012 21:10

Այսօր Շիրակի մարզի Արթիկ քաղաքում դաշնակցականների հետ հանդիպման ժամանակ մի ծերունի անընդհատ խանգարում էր  ելույթ ունեցողներին` կանգնած տեղից հավասարաչափ խոսելով նրանց հետ: Երբ կողքից սաստեցին նրան, վերջինս, դիմելով  Արմեն Ռուստամյանին, ասաց. «Ռուստամյան ջան, մեռնիմ կյանքիդ, արդեն իրավունք ունի՞մ խոսամ»:

Պատգամավորը նրան  հրավիրեց բարձրախոսի մոտ, որտեղ էլ ծերունին ներկայացրեց Հայաստանի փրկության իր տեսլականը: «Եթե Հայաստանից առաջնահերթ մականունավոր  օլիգարխները վերանան, մեր ժողովուրդը ապրելու  է բացարձակ ուրախ կյանքով: Մի բան էլ ասեմ` Լֆիկ Սամոն Լեննագանում այնպիսի մի գործարան է կառուցել, որ Սովետական միությունը  հաստատ չէր կարողանա կառուցել, էդքան գումար ես ներդրել, աշխատացրու, ժողովրդի դրությունը բարելավի, մարդը ընկածին վեր պտի հանի, ոչ թե զարկի, քցի անդունդը, աշխատացրու էլի, ի՞նչ է  ուզածդ: Մեկ էլ Ռոստամյան ջան, մի բան պիտի խնդրեմ. մի հատ  Հայկասար, Տուֆաշեն, Հայրենյաց գնացեք,  էդ ճամփով անցեք, ձեր ցավը տանիմ,  տեսեք հնարավո՞ր է էդ ճամփեքով երթևեկել, գյուղերը էդ խաթր դատարկվել են, շտապօգնության կարիք էլ որ ունենան, պիտի տեղում մեռնեն, շտապօգնությունը ինչպե՞ս տեղ հասնի, գնացեք ձեր աչքով տեսեք», -խորհուրդ տվեց ծերունին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30