Այսօր ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։40-ի սահմաններում Երևան–Սևան ավտոճանապարհի 32–րդ կմ–ի հատվածում իրար են բախվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ 48-ամյա Գառնիկ Ներսիսյանի վարած «Սուբարո» մակնիշի 32 ՍՏ 806 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած «ՎԱԶ 2121» («Նիվա») մակնիշի 30 PO 001 համարանիշի մեքենաները։ Վթարի հետևանքով «ՎԱԶ 2121»-ը շրջվել է։ Դեպքի վայրից 1-03 ծառայության աշխատակիցները Չարենցավանի բժշկական կենտրոն են տեղափոխել «ՎԱԶ 2121»-ի վարորդին և ուղևորին։ Վթարի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին հայտնել են, որԵրևանից դեպի Սևան ընթանալիս «Սուբարուն» բախվել է «Նիվային», որի հետևանքով «Նիվան» դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և շրջվել։
Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Արսեն Գրիգորյանի և դասակի հրամանատար Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչ Աշոտ Մելքումյանը։ Քննիչի հանձարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Չարենցավանի բաժնի տուգանային հրապարակ։
Ոստիկանությունը ճշտում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։