Այսօր այս մասին ՀՅԴ ներկայացուցիչները խոսեցին Արթիկի հրապարակում` նեղսրտելով, որ որոշ քաղաքական ուժեր խաղում են հայ մարդու, ազգի արժանապատվության հետ:
Քարոզարշավը սկսվելուն պես ԱԺ պատգամավոր Արտյուշա Շահաբազյանն ասաց. «Քիչ առաջ Սառնաղբյուրում էինք, ժողովուրդն ասում էր` գալիս մեզ մուրաբա ու ջեմ են բաժանում, բա մենք էդքան անարժանապատիվ ժողովու ՞րդ ենք, որ մեզ էդ տիպի բան ենք առաջարկում: Ճիշտ են ասում ու մենք ուրիշի տեղը ամաչում ենք ու չգիտենք ի՞նչ ասել, իսկապես մեր ժողովրդի արժանապատվությունն են վիրավորում»:
Քանի որ նույնը իր ելույթում կրկնեց նաև ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը, Aravot.am-ը, մոտենալով պատգամավորին, հարցրեց, ու ՞մ փոխարեն է ամաչում դաշնակցությունը, ՕԵԿ-ի ՞: Պատգամավորը, խուսափելով մատնանշել որևէ քաղաքական ուժի, պարզապես հավելեց, որ ամաչում են ոչ միայն մուրաբա ու ջեմ բաժանողների, այլ նաև սերմացու բաժանողների փոխարեն, ի ՞նչ տարբերություն: «Ինձ համար կաշառքը ժողովրդին չհարգել է, դու որքան պիտի քո ժողովրդի արժանապատվությունը բարձր չգնահատես, որ իրեն բերես մուրաբա բաժանես:Այն քաղաքական ուժը, որը փորձում է կաշառել, ջեմ չլինի, լինի սերմացու, սա վերաբերմունք չէ»,-մեկ անգամ ևս կրկնեց նա:
Արթիկցիներն էլ, հեռվից լսելով մեր խոսակցությունը, մոտեցան ու, այսպես ասած, վկայություն տվեցին այն մասին, որ Արթիկում տոպրակների պարունակությունը ավելի ճոխ է եղել. ջեմից բացի իրենց փաթեթում նաև թեյ ու օղի է եղել: «Չեք հավատու՞մ, Արթուր Բաղդասարյանը բերավ մե պաչկեմ չայի խոտ, արաղ ու մի հատ էլ սոկ ժողովրդին տվավ», – տեղեկացրեցին դաշնակցականների հետ հանդիպման եկածները: Ի դեպ, ավանդական կուսակցության ներկայացուցիչներին լսելու էին եկել բավականին շատ թվով արթիկցիներ, բայց հետո խոստովանեցին, որ ոչ թե գժվում են այս կուսակցության համար ու այդ պատճառով են արևին կանգնել, այլ` գործազուրկ են, պարապ, անելիք չկա և ով էլ գա, պատրաստ են բոլորին ունկնդրել:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ