Լրահոս
Օրվա լրահոսը

Եկավ եւ խոստովանեց` «հրել եմ»

Ապրիլ 16,2012 19:47
Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 16-ին, ժամը 12.10-ին, Մալաթիայի բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Վարդան Վ.-ն և հայտարարել, որ ապրիլի 15-ին, ժամը 18.40-ին, Սվաճյան փողոցի թիվ 44 շենքի շքամուտքում վիճաբանել է Ն. Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մասնակիցների հետ, որի ընթացքում հրել է Բաբկեն Գարոյանին և Գայանե Առուստամյանին, որոնք դիպել են շքամուտքի միջանցքի պատին և հնարավոր է ստացած լինեն մարմնական վնասվածքներ: Վարդան Վ.-ն նաև հավելել է, որ ինքը ոչ ոքի չի հարվածել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է:
Եվս մեկ անգամ խնդրում ենք պատգամավորության թեկնածուներին և նախընտրական շտաբներին՝  նախընտրական միջոցառումների  մասին  իրազեկել ոստիկանությանը՝ պատշաճ կարգուկանոնի  պահպանումն  ապահովելու համար:

Police.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30