Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՍ-ի Արտակը «թռել» է, երբ տեսել է, որ թաղային հեղինակությունների վեճը թեժանում է

Ապրիլ 16,2012 19:35

Որքան էլ ոստիկանությունը վստահեցնում է, որ նախընտրական այս ընթացքն իրենց վերահսկողության տակ է, եւ իրավիճակը հանգիստ է, այդուամենայնիվ, այս օրերին «բախումներ» լինում  են: Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Պռոշյան փողոցի վրա գտնվող «Ֆորում» ռեստորանում խնջույքի ժամանակ, որտեղ հավաքված են եղել 5-6 թաղային հեղինակություններ, ՀՀԿ մի քանի նախընտրական շտաբերի պետեր եւ Երեւան քաղաքի 2 ավագանիներ, ընտրությունների թեմայով բանավեճ է սկսվել, ճիշտ է վեճը տուրուդմփոցի ու ոստիկանություն չի հասել, բայց թաղային հեղինակություններ` «բրյուսովցի» Հայկոն ու «շռամ» Արթուրը հասցրել են միմյանց հետ «ռազբորկա» անել: Մեր աղբյուրների պատմելով, այդ թեժ պահին Կոմիտասցի Վարդան անունով հեղինակությունը «կպել» է խնջույքին ներկա «SAS» սուպերմարքեթների սեփականտեր  Արտակ Սարգսյանին, նրան մեղադրելով, թե ինչո՞ւ է այդքան շատ թիկնապահներ «հետեվից գցած» ման տալիս ու մի բան էլ նրանց` հեղինակությունների հետ սեղան նստեցնում: Արտակ Սարգսյանը, տեսնելով որ իրավիճակը գնալով լարվում է, միջոցառումից կամաց-կամաց հեռացել է: Aravot.am-ի հեռախոսազանգերին պարոն Սարգսյանն այդպես էլ չպատասխանեց: Նա առաջին զանգից հետո հեռախոսն անջատում էր:

Ի դեպ, երեկվա խրախճանքին ներկա են եղել նաեւ ՀՀ նախագահի կրտսեր դստեր ամուսինն ու նրա եղբայրը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել