Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Նախորդ ընտրություններին քվեաթերթիկները թափել են անտառում»

Ապրիլ 16,2012 18:03

Քիչ առաջ Արտաշատում ՀԱԿ-ի քարոզարշավի ժամանակ ելույթ ունեցավ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ «ընտրակաշառք միշտ եղել է, 98-ին էլ եղավ, 2008-ին էլ եղավ, ժողովուրդը միեւնույն է, քվեարկեց այս իշխանության դեմ, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը չեն ընտրվել: Չկա մի մարդ, որը ասի, որ ինքը պաշտպանելու է ՀՀԿ-ին, այդպիսի բան գոյություն չունի, եթե ունենար գոյություն, ոստիկանության միջոցով մարդկանց չէին ահաբեկի, չէին վախենա ընտրատեղամասում տեսախցիկներ տեղադրել, ընտրացուցակները հրապարակել, ցուցակներից հանել բոլոր բացակա քաղաքացիներին: Մեր ժամանակ չկար այդպիսի բան, ամբողջ օրենքները վերացրին, որովհետեւ նրանք իսկապես ձայն չունեն: Ես վստահ եմ՝ այս ընտրություններին էլ նրանք խայտառակ պարտություն են կրելու:

Օրինակ վերցրեք Կոնգրեսից, այս 4 տարի է՝ բանտերում են, աշխատանքից ազատվեցին, դո՞ւք ինչ ունեք կորցնելու:

Վերջերս Սեւանի շրջանի մի գյուղում մի դեպք եմ լսել, մի վստահված անձի ասում են ՀԱԿ-ի ձայները որտե՞ղ են, ասում է՝ ձեր ձայները անտառում են, ի՞նչ է նշանակում սա. հենց ընտրատեղամասը փակում են, ընտրատուփերը բացում են, չեն էլ քվեաթերթիկները բացում, տանում-լցնում են անտառը»:

Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այս իշխանություններին ժողովուրդը ընտրությունից ընտրություն է տեսնում. «4 տարին մեկ է նրա երեսին թքում, պիտի ամեն օր տեսնի ու ամեն օր թքի նրա երեսին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30