Այսօր ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԴԿ-ի եւ ՀԿԿ-ի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել, որի ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընտրական ընթացքում ընտրակեղծիքների դեմ պայքարի հնարավոր համագործակցության վերաբերյալ: Aravot.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը, որի առաջարկի արդյունքում էլ ձեւավորվեց համագործակցության այս ձեւաչափը, ասաց, որ հանդիպումը կոնֆիդենցիալ է եւ մանրամասներ չեն կարող հրապարակել:
Հանդիպմանը չեն մասնակցել ընտրապայքար մտած ՀԱԿ-ի եւ «Միավորված հայերի» ներկայացուցիչները: Aravot.am-ին չհաջողվեց ՀԱԿ-ից պարզաբանում ստանալ չմասնակցության պատճառների վերաբերյալ, բայց հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱԿ-ի գործիչներն իրենց անվստահությունն էին բարձրաձայնել սույն համագործակցության վերաբերյալ:
«Ժառանգության» ներկայացուցիչը թեեւ այսօրվա հանդիպմանը ներկա չի եղել, սակայն մեզ հավաստիացրին, որ դա զուտ տեխնիկական պատճառ ունի, քանի որ կուսակցությունն ընդհանուր առմամբ համամիտ է այս ֆորմատի գործունեության հետ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ