Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ես չեմ կարող Լֆիկ Սամոյի ախպերը լինել»

Ապրիլ 16,2012 17:48

 

Այսօր հրավիրած ասուլիսում թիվ 7 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց՝ ապրիլի 15-ին  իր եւ իր վստահված անձանց հանդեպ Սամվել Ալեքսանյանի եւ ՀՀԿ-ի ստեղծած արհեստական խոչընդոտների մասին:

Այդ օրը Մալաթիա-Սեբաստիա համայնքում, երբ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական քարոզչությունն է իրականացրել՝ Սվաճյան 34 շենքի բակում, ՀՀԿ-ից ներկայացած ինչ-որ մարդիկ արգելել են նրան քարոզչական նյութեր տարածել՝ ասելով, որ նշված տարածքում եթե դա անեք՝ ձեր վստահված անձանց գլուխները կջարդենք: Ըստ Նիկոլ Փաշինյանի, երբ ժամանել են ոստիկանության ներկայացուցիչներ, հետաքննիչը առաջարկել է բացատրություն տալ, այդ ընթացքում էլ եկել է թաղապետ Դավիթ Օհանյանը : Այդ օրը ՀԱԿ-ը ահազանգ է ստացել Փաշինյանի վստահված անձանցից,  որ կրկին իրենց քարոզչությունը խոչընդոտում են Շերամի փողոցում: Վստահված անձանց միացել են Գայանե Առուստամյանը, Զոյա Թադեւոսյանը եւ ենթարկվել  բռնության:

ՀԱԿ-ն արդեն դեպքի մասին տեղյակ է պահել միջազգային դիտորդներին: Բայց Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Ես չեմ պատրաստվում շեղվել իմ աշխատանքից ու ընկնել դիտորդների դռները: Իմ շփումները շարունակելու եմ Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Արձանագրում եմ, որ թիվ 7 ընտրատարածքում իմ հաղթելու շանսերը հսկայական են»: Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի կարող իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություն, որովհետեւ կկրի ջախջախիչ պարտություն:

Aravot.am-ի հարցին՝ Սամվել Ալեքսանյանն ասել էր, որ ձեզ հետ շատ լավ, շատ ջերմ հարաբերություններ ունի, իսկ Դուք նույն բա՞նն եք զգում նրա հանդեպ՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ ընթացքում Սամվել Ալեքսանյանը մտածում է իր թեկնածությունը հանելու եւ ինքնաբացարկ հայտարարելու մասին, այդպիսի լուրեր է տարածում, որպեսզի ասի՝ Նիկոլ Փաշինյանը ախպերս էր, դրա համար հանեցի թեկնածությունս:  Իսկ Սամվել Ալեքսանյանի ախպեր կարող են լինել Սերժ Սարգսյանը, Սաշիկ Սարգսյանը, Նեմեց Ռուբոն, Բուռնաշը, Մուկը: Նիկոլ  Փաշինյանը չի կարող ախպերը լինել Լֆիկ Սամոյի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30