Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղանկարիչ Սամվել Սեւադա. «Յան տված» ապրել չի կարելի, բոլորս էլ այս երկրից ենք»

Ապրիլ 16,2012 17:27

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում գեղանկարիչ Սամվել Սեւադան եւ գրականագետ Դավիթ Գասպարյանը ներկայացրեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններից ունեցած սպասելիքները: Դավիթ Գասպարյանը մեծ հույսեր չունի, թե էական փոփոխություններ կլինեն: «Ինձ համար կարեւոր է մարդուն ճանաչել ոչ թե այս պահին տրված խոստումներով, այլ հետագա գործողություններով: Միեւնույն է՝ սցենարը գրված է, դերասաններն էլ հայտնի են»,- ասաց նա: Ապա հավելեց, որ պատգամավորները խոստումներ են տալիս, բայց ոչինչ չեն անում. «Ուզում եմ, որ նրանք երեսով շուռ գան դեպի ժողովուրդը, քանի որ ժողովուրդն է ընտրել նրանց: Մեղք է ժողովուրդը, որովհետեւ ընտրությունից ընտրություն են հիշում մարդկանց: Դա պարզապես բարոյական անկում է»:

Գրականագետի խոսքով, Ազգային ժողովը օլիգարխների տեղը չէ. «Բայց էլի տեսնում ես հոգնած, թմրած, անպետք դեպքեր»:

Խոսելով երեկ Մալաթիա Սեբաստիա համայնքում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը խոչընդոտելու միջադեպից՝ Սամվել Սեւադան նշեց, որ ցնցված է մի խումբ կանանց անվայելուչ պահվածքից. «Ողջ ելույթի ընթացքում վիճում էին պատգամավորի թեկնածուի հետ եւ թույլ չէին տալիս բերանը բացել, իսկ վերջինս էլ համբերատար ժպտում էր ու դիմակայում: Տգեղ երեւույթ է եւ նախամարդկային ժամանակներին հատուկ»:

Նախընտրական պաստառները գեղանկարիչը որակեց որպես «հարձակում» եւ «չտեսություն»: Իսկ Դավիթ Գասպարյանն աբսուրդ համարեց թեկնածուներին երկրպագող «տատիկային կերպարն» ու ոչխար մորթելը:

Գրականագետի խոսքով՝ մտավորականները հնարավորություն չունեն միավորվել. «Հո դեկաբրիստնե՞ր չենք… Մեր համախմբմանը խանգարում են ծախու մտավորականները»: Հարցի շուրջ Սամվել Սեւադան հավելեց, որ մտավորականը չպետք է ասի՝ «ես նկարիչ եմ եւ քաղաքականության հետ գործ չունեմ… նկարիչները հո երկնքի՞ց չեն իջնում: Գողականների լեզվով ասած՝ «յան տված» ապրել չի կարելի, բոլորս էլ այս երկրից ենք»,-ասաց գեղանկարիչը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30